Եվս մեկ զինվորի կյանք է խլվել․ բանակում կրկին անպատասխան հարցեր են առաջացել.Մխիթարյան
Կրկին զոհ՝ հայկական բանակում։
Կրկին կորսված երիտասարդ կյանք, կրկին սևազգեստ ընտանիք, կրկին անպատասխան հարցեր։ Պետությունը պարտավոր է ոչ միայն զինվորից պահանջել պաշտպանել հայրենիքը, այլև պաշտպանել հենց զինվորին։
Յուրաքանչյուր նման ողբերգություն պահանջում է ամբողջական քննություն, հստակ պատասխաններ և պատասխանատվություն։
Խորին ցավակցություններս զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։
