Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացում
Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը մտադիր է Երևանում բացել նոր թատրոն՝ հայտարարել է Արմենպրեսում կայացած մամուլի ասուլիսում։ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը կբացվի սեպտեմբերի 15-ին՝ «Մորուքավորի 7 կանայք» պրեմիերայով։
Թատրոնը կգործի Հայաստանի Թատերական Գործիչների միության շենքում։ Ղազանչյանի խոսքով՝ գաղափարը տարիներ առաջ է ծնվել, և բեմում հիմնականում կընդգրկվեն «Գալյա Նովենց» թատերական դպրոցի շրջանավարտները։
«Մենք կփորձենք խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր կներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել։ Ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է»,— ասել է ռեժիսորը։
