Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)
1999-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ։
Այս օրը նշվում են Վանատուի Երեխաների օրը, Ռուսաստանի Կադաստրային աշխատողի օրը և Էկվադորի Սիմոն Բոլիվարի օրը։
1990-ին ԽՍՀՄ-ում հանվել է 5 տարի առաջ մտցված ալկոհոլի վաճառքի սահմանափակումը, 2008-ին Կարսում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքը, 2015-ին հրդեհի պատճառով Երևանի Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է։
