Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ընկերս՝ Վահեն, մյուս ընկերս՝ Սերգեյը վիրավորվել է․ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ցավոք գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր․ Վահե ջան հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք։»,- գրել է Հովհաննիսյանն ու հավելել՝ հաղթելու ենք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )