Տասնյակ միլիոնների աղ ու ավազ է գնել քաղաքապետարանը

Ձմռանն ընդառաջ Երեւանի քաղաքապետարանը տոննաներով ավազ եւ աղ է գնում՝ ճանապարհները մաքրելու համար։ Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում քաղաքապետարանն այս տարի կուտակել է շուրջ 1700 տոննա աղ և շուրջ 3000 խորանարդ մետր: Այս մասին «Հրապարակ»-ի գրավոր հարցմանը պատասխանել են քաղաքապետարանից։
Ըստ այդ պատասխանի՝ «Աղբահանության և սանմաքրման» համայնքային ՀՈԱԿ-ը աղը ձեռք է բերել «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ից, իսկ ավազը՝ «Վայք» գրուպից: Այդ նպատակով հայտարարվել է մրցույթ, որն եղել է միասնական։ Մասնակցիների թիվն երկուն է։
Աղի 1 տոննայի արժեքը՝ 30 000 դրամ է, ավազի 1 խորանարդ մետրի արժեքը՝ 2975 դրամ:
Ըստ այդմ՝ 51 միլիոն դրամ քաղաքպետարանը տվել է աղի եւ մոտ 9 միլիոն ավազի համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )