Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին՝ օգոստոսի 22-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին՝ լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36…+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38…+40°C։

Օգոստոսի 22-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Share This