Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին
Կարմիր Լուսնի հազվագյուտ երևույթը հնարավոր կլինի դիտել 2028 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Ռուսաստանի գրեթե ողջ տարածքից, հայտնել է աստղագետ և աստղաֆիզիկոս Դմիտրի Վիբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ դիտման պայմանները շատ բարենպաստ կլինեն. Լուսինը երկնքում բարձր դիրք կունենա արևելյան ուղղությամբ, և այն տեսանելի կլինի անզեն աչքով՝ մոտավորապես ժամը 19:00-20:00-ին։
Կարմրավուն Լուսինը տեսանելի կլինի նաև Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Ավստրալիայի մի շարք շրջաններից։ Լուսնի կարմիր երանգը պայմանավորված է խավորման ժամանակ Երկրի մթնոլորտով անցնող արևի լույսի բեկմամբ։
