Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ․ պաշտպան
Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը նշել է, որ դատավորը եղել է Արտակ Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին։
«Կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսևորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Դրա համար ձերբակալվել է»,-ասել էր Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում: