Սոֆյա հովսեփյանը՝ «Կամազների» ու Շահեն Հարությունյանի ակցիայի մասին
ԱԺ իշխանական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համար ընդունելի չէ շինթույլտվություն՝ նվիրատվության դիմաց սկզբունքը, քանի որ իր իսկ խոսքերով, իրենք հենց նմանատիպ երեւույթների դեմ են պայքարել։ Ամեն դեպքում, քանի որ ստուգումներ են ընթանում եւ իրավապահներն էլ կարծես թե խառնված են գործին, փորձում է ավելին չասել, սպասելով արդյունքներին։ Հովսեփյանը սակայն համոզված է, որ Երեւանի քաղաքապետարանում փորձել են լավ բան անել, բայց չի ստացվել։ Արդյունքում կա այն, ինչ կա։ Գալով արդեն Շահեն Հարությունյանի քայլին՝ կապված Գրիբոյեդովի արձանի ներկման հետ, պատգամավորը կարծում է, որ սխալ ընտրված բողոքի ակցիա էր։