Պուտինի մասին կատակների արգելք հեռուստատեսությունում չկա․ Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական հեռուստատեսությունում չկա արգելք կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կատակների հետ։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ռուսական հեռուստաոլորտում գրաքննությունը ավելի խստացել է եւ նույնիսկ կա արգելք Պուտինի մասին կատակելու, Պեսկովը ասել է․ «Հարցի եւ առաջին եւ երկրորդ մասերի առնչությամբ պատասխանս բացասական է»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )