Պատերազմին մասնակցած ուսանողների ոուսման վարձը 100 տոկոսով կփոխհատուցվի 1-ին կիսամյակի համար
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա դեկտեմբերի 10-ի նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ այս նախագծով նշված անձանց համար առաջին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է:
Նախարարը նշեց, որ միջոցառման շրջանակում շահառու են հանդիսանում այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, կամ ում ամուսինն է մասնակցել պատերազմին: Նրա խոսքով, ովքեր արդեն վճրել են ուսման վարձը, նրանց այդ գումարը կվերադարձվի: