Պանրով պրոֆիտրոլներ

Պատրաստեք պանրով պրոֆիտրոլներ հետևյալ բաղադրատոմսով
Պանրով պրոֆիտրոլներ Ֆրանսիական Ամանորյա բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Այսօր ֆրանսիական խոհանոցի մի տոնական ուտեստ ենք առաջարկում:Ինչպես պատրաստել պանրով պրոֆիտրոլներ
250 մլ ջուրը կարագի հետ կաթսայի մեջ եռացնել միանգամից լցնել մաղած ալյուրի ողջ քանակը, մարմանդ կրակի վրա խառնելով եփել՝ մինչև խմորը սկսի կաթսայի պատերից անջատվել: Հենց խմորը մի քիչ սառչի՝ հատ-հատ ավելացնել 4 ձուն և 3-ի դեղնուցը՝ ամեն անգամ տրորելով այնքան, որ համասեռ զանգված ստացվի, ապա ավելացնել 200 գ քերած պանիրը: Յուղը լավ տաքացնել, խմորից թեյի գդալով գցել յուղի մեջ: Հենց գնդիկները ուռչեն, կարմրեն ու ճաքճքեն, հանել կաթսայից, դնել թղթե անձեռոցիկի վրա՝ յուղազրկվելու, ապա դրանք թավալել մնացած քերած պանրի մեջ: Մատուցել խոր սկահակի մեջ՝ գինու կամ քոքթեյլի հետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )