Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին
Այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարը` հանուն կայուն զարգացման նպատակների» քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթի ընթացքում անդրադարձ կատարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին․ «Դուք տեղյակ եք, որ օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, ըստ էության կոռուպցիոն մի գործով և ինձ զարմացրեցին դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են այս ինչ զավեշտ է Սերժ Սարգսյանին 400 մլն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Ես հասկանում եմ, որ կան որոշ մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ՝ հեռուստադիտողների հայտերով։ Երբ որ ասում է այ կառավարության կամ վարչապետի կողմից խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ 400 մլն դրամի շրջանակներում։ Էս տրամաբանությամբ բխում է մյուս հարցը՝ ինչու է 400 մլն դրամանոց, այլ ոչ թե 4 մլրդ դրամանոց գործ։ Սա նրանից է, որ ըստ էության գործ ունենք նրա հետ, թե ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը և ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետը։