Նիկոլի երեկվա հարցուպատասխանը ինքնախոստովանանք էր․ Գրիշա Վիրաբյան
Քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը կարծում է, որ գործող իշխանությունը, ինչպես բոլոր հարցերում, նույնպես եւ առողջապահության սպասվող 6 տոկոսանոց հարկի դեպքում, չի կարողանալու ոչինչ անել եւ այս քայլը ընդամենը հերթական մեկ քայլն է, որ պոպուլիստ իշխանությունը անում է՝ իր գոյությունը արդարացնելու համար։ Բանախոսը նկատում է, որ ինչպես ՍԴ-ի եւ նույնիսկ պարգեւավճարների պարագայում կա կիսատ պռատություն, նույնպես եւ այս հարցում նույնը կլինի։ Անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, բանախոս Վիրաբյանը նշեց, որ դա նման էր ստախոսի եւ հանցագործի կեցվածքի, քանի որ երբ վարչապետն ասում է, որ ինքն է խնդրել Երեւանի քաղաքապետին ընդունել արաբ շեյխ ներդրողներին, դա ժանրի կանոնների համաձայն նշանակում է գործին դրական ընթացք տալ, եթե իհարկե, չի ասվում, որ պետք է ընդունել ու մերժել։ Իսկ ինչու է մերժվել, հարցադրում է անում Գրիշա Վիրաբյանն ու շարունակում, որ երբ որ քաղաքական դաշտում լինում է մեկը, ով կարողանում է երկիր ներդրումներ բերել, իսկ իշխանությունը դա անել չի կարողանում, առաջանում է համեմատության հարց, թե ինչու «իքս» գործարարը, պատգամավորը կամ սեփականատերը կարողանում է բերել, իսկ կառավարությունը չի կարողանում։ Դրա համար էլ, ըստ բանախոս Վիրաբյանի, Փաշինյանը շեշտել է, որ եթե լուրջ ներդրողներ են թող դեսպանատուն դիմեն կամ իրեն դիմեն։ Հետեւաբար խոչընդոտներ են ստեղծում արհեստական, որպեսզի ժողովուրդը չունենա համեմատության եզրեր։ Գրիշա Վիրաբյանը նաեւ նշում է, որ «Կամազների» հայտնի պատմության հետ կապված, ինչ երաշխիք կա, որ կոռուպցիոն մեխանիզմներ ու սցենարներ չեն գործել կամ չեն գործելու ապագայում քանի ոչ պարտադիր չէ որ հատուցումը այս րոպեին լիներ եւ բազմաթիվ նուրբ սցենարներ կարող էին մշակվել, որպեսզի դրանցում ներգրավվածները չոր դուրս գան։