Նախատոնական խորհուրդներ՝ Առողջապահության նախարարությունից

Առողջապահության նախարարությունը «Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս» վերնագրով հաղորդագրություն է տարածել։ «Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. ▪ գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք, ▪ աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները, ▪ գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին. պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին, ▪ օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն, ▪ չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, ▪ պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին», – նշված է հաղորդագրությունում։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )