Մոսկվայում նոր ջերմային ռեկորդ է սահմանվել
Մոսկվայում սահմանվել է նոր ջերմային ռեկորդ։ Սնդիկի սյունն այստեղ հասել է մինչեւ +6,2 աստիճան, ըստ Ցելսիուսի, ինչը գերազանցում է 140 տարվա դիտարկումների ռեկորդը։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Մինչեւ այժմ Մոսկվայում արդեն երեք ջերմային ռեկորդ է սահմանվել։
