Մի քանի սկզբունքային հարց Ստեփան Դանիելյանից՝ Աննա Հակոբյանի կարգավիճակի եւ գործողությունների հետ կապված

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի սկզբունքային հարց

– արդյոք վարչապետի կին լինելը պետական կարգավիճակ է, թե՞ արարողակարգային,

– արդյոք սահմանադրության մեջ կա՞ կետ, որտեղ ասված է, որ վարչապետի կինը կարող է արտաքին քաղաքականություն իրականացնել,

– արդյոք վարչապետի կինն իր հայտարարությունը համաձայնեցրել է արտգործնախարարության հետ և եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով և ինչ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա է այդ կապը իրականացվել,

– եթե արտգործնախարարություն-վարչապետի կին կապը եղել է, ապա ո՞վ է ստուգել, թե Մեհրիբան Ալիևայի էջ պաշտոնական է, թե ֆեյք,

– արդյոք վարչապետի կինն ունի՞ լիազորություն որևէ երկրի պաշտոնական ներկայացուցչին, տվյալ դեպքում Ադրբեջանի փոխնախագահին հրավիրել Արցախի հանրապետություն,

– արդյոք նման հրավերով ի չիք չի՞ դարձվում այն պնդումը, որ Արցախն ինքնորոշված տարածք է և անիմաստ է դառնում նման պնդման վրա բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում, առավել ևս, որ այդ հրավերը արվել է Բրատիսլավայի հանդիպումից առաջ,

– արդյոք Հայաստանի սահմանադրությունը դե՞ռ գործում է, թե՞ հեղափոխական դեկրետներն են արդեն կանոնակարգում մեր պետական կյանքը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )