Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 28-31-ը Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» 7-րդ փառատոնը՝ չորս օր շարունակ պատմական և մշակութային միջավայրում հնչեցնելով ջազ և ստեղծելով երաժշտության, քաղաքի և մշակութային ժառանգության յուրահատուկ երկխոսություն։

Փառատոնը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Այ Լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ։ «4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։

Ջազային համերգներն անցկացվում են թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ քաղաքը վերածելով բացօթյա հարթակի։ Նախաձեռնությունը միավորում է մշակույթի տարբեր ոլորտներ և նպաստում է ժառանգության պահպանման ու հանրահռչակման համադրմանը ժամանակակից երաժշտական մշակույթի հետ, ինչպես նաև ջազի հասանելիության ընդլայնմանը։

Share This