Մի իրի պատմություն. օծանելիք

Մարդիկ բույրերը սկսել են օգտագործել դեռ վաղ ժամանակներից: Հենց «պարֆյումերիա» բառը լատիներեն նշանակում է «ծուխ», «fumum»: Դա խոսում է այն մասին, որ հնադարյան մարդիկ խունկ են ստեղծել` այրելով տերևներ, ծառ, զանազան համեմունքներ, մի խոսքով` այն ամենը, որն այրվելով հաճելի բուրմունք է արձակում:
Օծանելիքի ստեղծման պատմությունը վերագրվում է Հին Եգիպտոսին մոտ 5000 տարի առաջ: Կան վկայություններ, որ հենց այդ ժամանակից են սկսել օգտագործել օծանելիքը: Սակայն հայտնի վարդաջուրը ստեղծել են արաբները: Մոտ 1300 տարի առաջ նրանք այն ստացել են վարդերի թերթիկներից: Այդ ժամանակ վարդաջուրը լայնորեն օգտագործում էին որպես դեղորայք: Իհարկե, ամենից ուժեղ բույրն ուներ վարդագույն յուղը, միևնույն ժամանակ մարդկանց մեծամասնության համար այն անհասանելի էր իր թանկարժեքության պատճառով:.
Ինչպե՞ս էին հին ժամանակերում բույսերից բույրեր ստանում: Եթերային յուղերը մարդիկ ստանում էին անֆլերաժի (կենդանական ճարպով եթերային յուղերի լուծազատման մեթոդ) ճանապարհով` հիմնականում օգտագործելով ծաղիկներ: Դա շատ դժվարին և աշխատատար գործընթաց էր, այդ իսկ պատճառով մեր օրերում այն չի կիրառվում: Աշխատանքը կայանում է նրանում, որ ապակու կտորի վրա, ինչպես հարկն է, քսվում է խոզի մաքրած ճարպ, որի վրա դարսում են ծաղկաթերթիկները: Դրանից հետո, երբ ճարպը ներծծում է բույսից ողջ բույրը, թերթիկները փոխարինվում են նորերով: Եվ ադպես այնքան, մինչև ճարպը առավելագույնս չի հագենում բույրով:
Բնահյութի պատրաստման տեխնոլոգիան այսօր ավելի հեշտ է: Հատուկ լուծիչը հոսեցնում են թերթիկների միջով և այն ներծծվում է եթերային յուղով: Այնուհետև առանձնացնում են, իսկ եթերային յուղը մաքրում են սպիրտով: Մեր օրերում օծանելիք պատրաստելու համար օգտագործում են տարբեր ծաղիկներ` հասմիկ, վարդ, մանուշակ, նարդոս, ծառերի բնափայտ, հատկապես` սանդալի ծառի բնափայտը, ինչպես նաև բույսերի արմատներ:
Օծանելիքի պատրաստման ողջ պատմության ընթացքում ի հայտ եկան շատ նոր բաղադրիչներ և մտան օծանելիքի բաղադրության մեջ: Սակայն, այսօր բնական հումքով պատրաստված օծանելիքը քիչ է և բավականին թանկ արժե: Արտադրվող արտադրանքի մեծ մասը քիմիկոսների աշխատանքի արդյունքն է, որոնք գործնականորեն ընդունակ են վերստեղծելցանկացած ծաղկային բույր: Այն բնական բույրից շատ դժվար է տարբերել:Այդ կարող է անել միայն արհեստավարժը` պարֆյումերը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )