Մահացած կասկադյորի ընտանիքը կստանա փոխհատուցում մոտ 9 միլիոն դոլար
ԱՄՆ Ատլանտայի դատարանը որոշում է կայացրել, որ «Քայլող մահացածները» ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացած կասկադյորի ընտանիքը պետք է ստանա փոխհատուցում 8,6 միլիոն դոլարի չափով։ Նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցեկ 2017 թվականին, որի ընթացքում էլ դժբախտ պատահարի արդյունքում մահացել էր կասկադյորը։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։ Կասկադյորը, ում անունն է Ջոն Բերնեկեր, նկարահանումների ժամանակ մեծ բարձրությունից ցած է ընկել ու մահացել։