ՃՏՊ Բաղրամյան պողոտայում

Նոյեմբերի 5-ին, ժամը  20։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa», «Suzuki SX4» և «Mercedes E124» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ կա չորս զոհ։

Տուժածներ Անժելա Է.-ն (ծնված 1986 թ․) և Արմինե Ա․-ն (ծնված 1971 թ․) հոսպիտալացվել են «Սլավմեդ» ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն դուրս են գրվել, իսկ Միշա Գ․-ն (ծնված 2012 թ․) տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )