Ճապոնիան կղզի կգնի՝ ամերիկյան ռազմական բազայի համար

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ կգնի մասնավոր սեփականատիրոջից անմարդաբնակ կղզի, որտեղ ամերիկյան զինվորականները կանցկացնեն զորավարժություններ։ Կղզին կգնվի 146 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Խոսքը Մագեսիմա կղզու մասին է, որը գտնվում է Կագոսիմա պրեֆեկտուրայում։ Ճապոնական կառավարությունը արդեն այմանագիր կնքել է կղզու գնման հետ կապված։ Տեղի սակավաթիվ բնակիչները սակայն, ունեն մտավախություն, որ կավելանա աղմուկը եւ իրենց հանգիստը կխաթարվի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )