Հրաժարականի հարց օրակարգում չկա․ Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ երեկ ցուցարարների նկատմամբ իրականացված ոստիկանական գործողությունները հավասարաչափ են եղել։ Հիշեցնենք, որ երեկ թվով շուրջ 2 անգամ նախարարության շենքը պաշարած ուսանողներին գերազանցող ոստիկանները կոշտ ուժ էին կիրառել ցուցարարների նկատմամաբ․
«Ես կարծում եմ՝ իրավապահներն ու իրավապաշտպանները կտան այդ գնահատականները, իմ ունեցած տեղեկություններով դա եղել է համաչափ, մնացածը արդեն համապատասխան մարմինները, ըստ բողոքների, ըստ հայտարարությունների․․․»
Ինչո՞ւ նախարարաը չհանդիպեց ուսանողներին․« Շատ հստակ է, որ ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար այնքան հետաքիքիր չեն քննարկումները, որքան այն պահվածքը, որ այսօր կար՝ քաղաքական որոշակի շահարկումները։ Մենք ունեինք տեղեկություն, որ նման մի բան տեղի ունենար այդ հանդիպման ժամանակ, դրա համար մենք իրենց հրավիրել էինք այս հարթակներին՝ մանավանդ, որ իրենք դրանից 2 օր առաջ արդեն գրանցել էին այս հանրային քննարկմանը։ Այն, ինչ ցանկանում էին բարձրաձայնել, բարձրաձայնեցին, իսկ այն, ինչը անպատասխան մնաց, կամ ունեն հարցադրումներ, որոնք հիմնականում վերաբերում են բարեփոխումներին, մենք կամ դրան անդրադարձել ենք, կամ դրանք մեր գործողություններում են, կամ կլինեն հարթակներ, որտեղ կքննարկենք»,- պատասխանեց Հարությունյանը։
Հարությունյանը նաև անդրադարձավ իր հրաժարականի պահանջներին․
« Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը և մյուս քաղաքական ուժը կամ դրա ներկայացուցիչը, պաշտոնյան ինքն է որոշում լինել այդ օրակարգի մաս, թե ոչ։ Հրաժարականի հարց օրակարգում չկա»։