ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է ԱՄՆ Սենատի բանաձևը

Հայաստանի հանրապետություն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։
Նախարարը նշել է. «ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»:
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )