Հեղափոխական շարժումները Ռուսաստանում

Ռուսաստանում Պուշկինը մեկ սերնդով մեծ էր Դոստոեւսկուն։ Նրա երիտասարդության տարիները նշանավորվել էին դեկաբրիստների ապստամբությամբ, որոնցից շատերին նա անձամբ գիտեր։ Դոստոեւսկու երիտասարդությունը նշանավորվել էր պետրաշեւցիների խմբակով։ Պուշկինը չէր մասնակցել դեկաբրիստների գործունեությանը, սակայն ապրումակցում էր նրանց։ Իր ազատախոսության համար նա վճարեց Օդեսա եւ Քիշնեւ աքսորով, որտեղ կարող էր հանգիստ կերպով ստեղծագործել։ Դոստոեւսկին պետրաշեւցիների խմբակին մասնակցելու համար ենթարկվեց ցուցադրական «մահապատժի» Սենատի հրապարակում, ապա աքսորվեց տաժանակրության, որին հաջորդեցին զինվորական ծառայության տարիները։ Այդ ժամանակ նա ոչ միայն չէր կարող ստեղծագործել, այլ նաեւ դժվարությամբ էր ողջ մնաց՝ կյանքի մնացած տարիները դառնալով ծանր հիվանդ մարդ։ Չորս տարի ձեռնաշղթաների մեջ անցկացնելով, նա ազատության դուրս գալով՝ քայլում էր փոքր քայլերով։ Հեղափոխական շարժումներն Ռուսաստանում սկիզբ առան ֆրանսիական հեղափոխության ազդեցությամբ։ 19-րդ դարի առաջին քառորդի հեղափոխականների շրջանում կային ինչպես առավել արմատականներ, այնպես էլ ոչ արմատականներ։ Որոշները կողմնակից էին սահմանադրական միապետության հաստատմանը, մյուսները՝ ցարի գահընկեցությանը։ Շարժումը միասնական չէր եւ դրանց ճնշելը ցարական իշխանությունների համար մեծ դժվարություն չէր ներկայացնում։ 1870-ական թթ սկզբներին, երբ Դոստոեւսկին սկսեց գրել «Դեւերը», հեղափոխական շարժումները զգալիորեն ամրացել եւ արմատականացել էին։ Դոստոեւսկին, որ գիտեր հեղափոխական ընդհատակը ներսից, խորապես անհանգստացած էր Ռուսաստանի ապագայով։ Նա հասկանում էր այն լիակատար հակադրությունը, որ կար հեղափոխական իդեալների եւ Քրստոսի ավետարանական բարոյականության միջեւ, որում նա տեսնում էր ռուս ժողովրդի երջանկություն։ Եւ նա որոշում է մանրամասնորեն ներկայացնել այդ ընդհատակը։ «Գրառումներ Մեռյալ տանից» գործում նա բացատայտում է ընթերցողին Ռուսաստանի տաժանակիրների աշխարհը։ «Դեւերում» նա որոշում է բացահայտել այլ աշխարհ՝ հեղափոխական ընդհատակի աշխարհը։ Այն, որ հեղափոխություն է լինելու եւ միապետությունը կործանվելու է, Ռուսաստանում շատ իմաստուն մտածողներ էին կանխատեսել։ 1830 թվականին տասնվեցամյա Լերմոնտովը կանխատեսում էր իրադարձություններ, որոնք պիտի տեղի ունենային իննսուն տարի անց՝ հեղափոխական ահաբեկչության տարիներին եւ պիտի տեղի ունենային սարսափելի ճշգրտությամբ Կգա Ռուսիայի սեւավոր տարին, Երբ կընկնի թագը ինքնակալների, Խաժամուժն արդեն չի սիրի նրանց, Շատերի հացը կդառնա սեւ մաղձ։ Ընկած օրենքը էլ չի պաշտպանի Կանանց եւ անմեղ երեխաների Նեխած դիերից մի համաճարակ Կընկնի այդ պահին գյուղերն անճարակ Որ հյուղակներից մարդկանց դուրս կանչի Եւ խեղճ երկիրն այս սովը կտանջի։ Կշառագունեն գետերն արյան պես, Ու մի զորավոր մարդ կգա հանդես Եւ կհասկանաս դու այն ժամանակ, Թե նա ինչ որ մերկացրել դանակ։ Եւ վայ քեզ, քո լացն ու հառաճը խեղճ, Կխեղդվի նրա թունդ ծիծաղի մեջ։ Եւ նա կլինի այնքան ահարկու Ինչպես իր մռայլ ու սեւ վերարկուն»։ ։ Մարգարեի առաքելությունը չի կայանում նրանում, որ կանախագուշակի սպասվող իրադարձությունները։ Սխալ է մարգարեին նայել որպես կանխագուշակողի։ Մարգարեն կոչված է մարդկանց նախազգուշացնելու սպասվող աղետների մասին, կոչ անել նրանց ապաշխարելու եւ կենսակերպը փոխելու։ Մարգարեի ձայնը Աստծո ձայնն է։ Եւ եթե մարդիկ ականջալուր են լինում այդ ձայնին, աղետները նրանց չեն պատուհասում։ Եւ Պուշկինը, եւ Լերմոնտովը օժտված էին մարգարեական շնորհով։ Սակայն Ռուսաստանի իրական մարգարեն դարձավ Դոստոեւսկին։ Նրա «Դեւերը» վեպը հզոր նախազգուշացում էր Ռուսաստանին այն մասին, թե ինչ էր նրան սպասվելու, եթե նա ուրանար Քրիստոսին եւ կանգներ հեղափոխական ուղու վրա։ Վեպի ֆաբուլան հիմնված էր իրականում տեղի ունեցած իրադարձության վրա՝ ուսանող Իվանովին սպանում է Սերգեյ Նաչաեւի գլխավորած հեղափոխական խմբակը։ Խմբակը կոչվում էր «Ժողովրդական հաշվեհարդար»։ Իվանոը այդ խմբակի անդամներից էր եւ հանդես էր գալիս նախապես պլանավորած ակցիայի դեմ։ Իսկ ակցիան պետ է լիներ Պետրովյան գյուղատնտեսության ակադեմիայում թերթիկների փակցնումը՝ Մոսկվայի համալսարանի ուսանողական հուզումների հետ կապված։ Նաչաեւը տեսնելով դրանում սպառնալիք խմբակում իր միանձնյա իշխանության հանդեպ, որոշում է, որ Իվանովին պետք է սպանել իսկ խմբակի անդամներին «արյունով միավորել»։ 1869 թվականի նոյեմբերի քսանմեկին Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիայի պուրակում Նաչաեւը ռեւոլվեր ատրճանակից արձակած կրակոցով սպանում է Իվանովին, իսկ դիակը նետում լճակը։ Սական քննչական մարմիններն արագորեն կարողանում են դուրս գալ հանցագործների հետքի վրա։ Նրանցից չորսը ձերբակալվում են տաժանակրության դատապարտվում։ Նաչաեւը կարողանում է փախչել Շվեյցարիա։ Դոստոեւսկին իմանում է ուսանող Իվանովի մասին դեռ նրա կենդանության ժամանակ։ Պետրովյան ակացեմիայում ուսանում էր Իվան Գրիգորեւիչ Սնիտկինը՝ Դոստոեւսկու կնոջ հարազատ եղբայրը։ Գալով Դոստոեւսկիների մոտ՝ Դրեզդեն, նա հիացմունքով է պատմում իր ընկերոջ՝ ուսանող Իվանովի մասին, ով հանդիսանում էր հեղափոխական խմբակի անդամ, սակայն դուրս էր եկել այդ խմբակից։ Եւ ահա, կարճ ժամանակ անց, նա իմանում է «Մոսկովյան տեղեկագրից» այն մասին, որ Նաչաեւը սպանել է Իվանովին։ Եւ որպեսզի պարզ լինի, թե ով էր Նաչաեւը եւ ինչ տեսություն էր քարոզում, հարկ է անդրադառնալ նրա հեղինակած՝ «Հեղափոխականի կատեխիզիսին»․ «Հեղափոխականը դատապարտված է։ Նա չունի ոչ շահեր, ոչ գործեր, ոչ զգացողություններ, ոչ կապվածություններ, ոչ կարողություններ եւ նույնիսկ անուն։ Ամեն բան նրանում կլանված է միայն մեկ եւ բացառիկ շահով, միակ մտքով, միակ կրքով՝ հեղափոխությամբ ․․․․ Հեղափոխականները պետք է թափանցեն ամենուր, բոլոր բարձր եւ միջին դասակարգեր, վաճառականի կրպակ, եկեղեցի, կալվածատիրոջ տուն, բյուրոկրատական, զինվորական եւ գրական աշխարհ, Երրորդ բաժին եւ նույնիսկ՝ Ձմեռային պալատ։ Մեր գործը՝ կրքոտ, ամբողջական, համատարած եւ անողոք կազմաքանդումն է։ Ուստիեւ, մտերմանալով ժողովրդի հետ, մենք նախ եւ առաջ պետք է միավորվենք ժողովրդական կյանքի այն տարրերի հետ, որոնք դեռ մոսկովյան պետական ուժերի հիմնադրումից ի վերջ, չեն դադարել բողոքել ոչ թե խոսքով, այլ գործով՝ ընդդեմ այն ամենից, ինչը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է պետության հետ՝ ընդդեմ ազնվականության, չինովնիկության, ընդդեմ տերտերների, ․․․ եւ ընդդեմ աշխարհակուլ բռունցքի։ Միավորվենք տարերային ավազակային աշխարհի հետ, որ միակ ճշմարիտ հեղափոխականն է Ռուսաստանում»։ Սա իհարկե չափազանց հեռու է դեկաբրիստների ռոմանտիկ տեսությունից եւ պետրաշեւցիների սոցիալիստական ուտոպիաներից։ Երբ եւ նաչաեւյան գաղափարախոսությունը սկսում է մարմին առնել ուսանողի սպանության մեջ, դա սարսափեցնում է Դոստոեւսկուն։ Նա հասկանում է, թե նմանատիպ հեղափոխականներն Ռուսաստանն ինչպիսի անունդի մեջ կարող են նետել։ «Ավազակների տարերային աշխարհի» հետ նա ծանոթ էր ոչ թե լսելով։ Տաժանակրության ժամանակ նա տեսել է այդ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների։ Նա պատկերացնում է, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ, եթե վերջինս հայտնվի այդպիսիների ձեռքերում։ Եւ որոշում է հզոր նախազգուշացում անել։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )