<<Մեկ Հայաստան>>կուսակցության իրավական հանձնախումբը Նիկոլ Փաշինյանի գրառման հետ կապված ներկայումս պատրաստում է հանցագործության մասին հաղորդում. Արթուր Ղազինյան
Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի գրառում, որն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր մի շարք հանցագործությունների հատկանիշներ: Այս մաիսն գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
««Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը ներկայումս պատրաստում է հանցագործության մասին հաղորդում, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հարուցել քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»: