Իրանը պատասխանել է Ադրբեջանի պահանջին՝ Թեհրանի Շուշի փողոցի անունը <<Շուշայով>> անվանափոխելու վերաբերյալ

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Թեհրանի քաղաքապետարան՝ «Կովկասում իրանական քաղաքակրթության կենտրոնների» (Շուշի, Բադքուբա (Բաքու), Նարդարան, Գյանջա և այլն) անվանակոչվող փողոցները վերանվանելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է regionmonitor.am-ը։

Թեհրանի քաղաքային խորհրդի փոխնախագահ Փարվիզ Սարուրին Entekhab գործակալությանը հայտնել է, որ քաղաքապետարանը խորհուրդ է տվել դեսպանատանը նման հարցերով դիմել ԱԳՆ, այլ ոչ թե քաղաքապետարան։

«Դեսպանատունը չի կարող հարցը լուծել քաղաքային խորհուրդ զանգահարելով։ Պետք է դիմեն ԱԳՆ. Արտաքին գործերի նախարարությունը պետք է ուսումնասիրի այդ հարցը և, եթե հաստատվի, բանակցի քաղաքային խորհրդի հետ»,- ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Իրանի մայրաքաղաքի մի շարք փողոցներ անվանակոչվել էին պարսկական մշակույթի հետ առնչություն ունեցող քաղաքների և շրջանների անուններով. դրանցից մեկն էլ կոչվել էր Շուշի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )