Ինչ խոսում ենք, ասում եք մանիպուլյացիա է․ Գևորգ Պետրոսյան

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անդարադարձ կատարեց իշխանական պատգամավորների անհիմն մեղադրանքներին․«Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան, և ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա եք անում»։
«Բա ի՞նչ անենք, դուք ո՞նց եք պատկերացնում, ինչ խոսում ենք, ասում եք մանիպուլյացիա է, սա մնջախաղի թատրո՞ն է, ի՞նչ է, որ ձայն չհանենք, ձեռքերով փորձենք ինչ-որ բան ցույց տալ։ Անհարմար է, եկեք իրար նկատմամաբ հարգանքը չկորցնենք, դուք ձեր կարծիքն եք ասում, մենք՝ մերը: Ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չկա, ասում եք՝ մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձևախեղվում է ՍԴ դատարանի մասին 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր է նախատեսում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին խոսք չկա, սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է»,- ասաց պատգամավորը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )