ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՉԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Ինչու Նիկոլ Փաշինյանից չենք պահանջում արտահերթ ընտրություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները հարցնում են, թե ինչո՞ւ ենք պահանջում հրաժարական եւ ոչ թե արտահերթ ընտրություններ:

Ցավոք այդ հարցին են միացել նաեւ բազմաթիվ մարդիկ, որոնց ճանաչում եմ: Ճանաչելով գիտեմ, որ նրանք ոչ թե նիկոլական իշխանության քաղաքական գծի երկրպագումներն են, այլ չեն վերլուծում իրավիճակն ամբողջ խորությամբ:

Պատճառները բազմաթիվ են, այնքան շատ, որ ժամանակս չի հերիքում ցուցակագրել եւ հանրությանը ներկայացնել, բայց դրանցից մեկը տեսանք անցնող գիշեր:

Երկու օր առաջ, ինչպես գիտենք, ադրբեջանական կողմը վերսկսեց ռազմական գործողությունները հայկական երկու գյուղերի ուղղությամբ եւ ըստ հավաստի տեղեկությունների արդեն գրավել է այդ գյուղերը:

Այդ ընթացքում իշխանությունը զավթած Փաշինյանի մամուլի քարտուղարը նշեց, թե խնդիրն առաջին հերթին ռուսական տիրույթում է, դրանով հստակ արձանագրվեց, որ ունենք մեր պետության կորստի ամենաիրական վտանգը:

Դրան հաջորդեց ոստիկանության զորքերի, կազմված մի քանի հարյուր ոստիկանից, Կառավարության, Ազգային ժողովի եւ կառավարական առանձնատան պաշտպանությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ ժողովուրդը թույլ չի տալու հայկական գյուղերի հանձնումը եւ կարող է դուրս գալ փողոց կանխելու դավաճանական գործարքի շարունակությունը, որոշեց հայրենիքը սիրող եւ պաշտպանող քաղաքացիներին ծեծել ու ձերբակալել, եթե համարձակվեն խոչընդոտել այդ գյուղերը նույնպես թուրքին հանձնելու նիկոլյան ծրագիրը:

Եթե անգամ հենց այսօր դավաճան նիկոլը հրաժարական տա, ապա արտահերթ ընտրություններն անցկացնելու համար կպահանջվի մի քանի ամիս: Մենք պատրա՞ստ ենք թույլ տալու, որ այդ ամիսների ընթացքում դավաճան իշխանության պարագլուխը ոստիկանական ուժերով ժողովրդին ծեծելով ու ձերբակալելով գյուղ առ գյուղ հանձնի մեր հայրենիքը թուրքին: Ես պատրաստ չեմ, իսկ դո՞ւ:

Եթե դու էլ պատրաստ չես, ուրեմն չկա այլ օրակարգ, որեւէ այլ ճանապարհ, քան դավաճան նիկոլին րոպե առաջ հեռացնելն ու ազգային կառավարություն ձեւավորելն է:

Հ.Գ. Սկզբում նշեցի, որ պատճառները բազմաթիվ են, մնացածին կանդրադառնամ ընթացքում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )