Ինչու է աշխարհը քաոսի մեջ. Դալայ լամա

Դալայ լաման տիբեթցիների հոգևոր առաջնորդն է։ Տիբեթյան բուդդայականները հավատում են, որ Դալայ լամաները երկրի վրա կարեկցանքի մարմնացումն են. նրանք ծնվում են՝ մարդկանց ծառայելու համար։
Չժեցուն Չժամպել Նգագվանգ Յեշե Տենզին Գյամցխոն Տիբեթի 14-րդ Դալայ լաման է: Նա Նոբելյան մրցանակակիր է, ականատես է եղել Տիբեթում չինական զորքի դաժանություններին: Երազում է խաղաղության և առանց բռնության երկրի մասին, որտեղ մարդը ներդաշնակ կլինի բնության հետ:
Բարության մասին նրա խորհուրդներին հետևողները հասկանում են, որ հոգու խաղաղությունը կյանքում ամենակարևորն է:
Դալայ լաման ասում է.Մարդիկ ստեղծվել են սիրելու համար, իսկ առարկաները՝ օգտագործվելու համար: Աշխարհը քաոսի մեջ է, քանի որ մարդն առարկայի պես օգտագործվում է:Եղեք բարի՝ հնարավորության սահմաններում, իսկ դա հնարավոր է միշտ:
Կարեկցանքը հավատի ու կրոնի հետ կապ չունի: Կարեկցանքը համամարդկային է՝ մարդկային ցեղի գոյատևման միակ պայմանն ու միջոցը:
Մարդու կյանքն ամենաթանկն է, անիմաստ մի կործանեք այն:
Ես երբեք չեմ նշում իմ ծննդյան օր, քանի որ ամեն օր արթնանալով՝ ես ծնվում եմ վերստին: Յուրաքանչյուր օր իմ ծննդյան օրն է:Յուրաքանչյուր առավոտ արթնանալիս մտածիր՝ բախտավոր եմ, որ արթնացա. ես ապրում եմ:
Կյանքի միակ նպատակը երջանիկ լինելն է:
Հիշի՛ր, հեշտ ճանապարհը դեպի երջանկություն չի տանում: Եթե Աստված ուզում է, որ դու երջանիկ լինես, նա քեզ համար ամենաբարդ ճանապարհն է ընտրում:
Գոռոզությունը երբեք չի արդարացվում: Այն գալիս է ցածր ինքնագնահատականից: Գոռոզ մարդիկ «մակերեսային» են:
Իրական կրոնը բարի սիրտն է:
Մեր թշնամիները հրաշալի հնարավորություն են տալիս ամրապնդելու մեր համբերությունն ու դառնալ անկոտրուն:
Պետք է կառավարել տեխնոլոգիաները, ոչ թե դառնալ դրանց գերին:
Մեծ փոփոխություններն սկսվում են անհատներից: Յուրաքանչյուրը կարող է լինել հենց այդ անհատը:
Հասարակության յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրում մարդկության համար: Մարդու միտքն ու հոգին իր տաճարն է, կյանքի փիլիսոփայությունը՝ բարությունը:
Երկրագունդը հաջողակների կարիքը չունի, երկրագուդը մարդասերների կարիքն ունի, որոնք աշխարհը կդարձնեն կենդանի:
Ինձ միայն մարդն է զարմանք պատճառում. սկզբում նա իր առողջությունն է փչացնում՝ փող աշխատելու համար, հետո նույն փողը ծախսում է՝ առողջությունը վերականգնելու համար: Նա այնքան է անհանգստանում իր ապագայով, որ չի վայելում ներկան: Արդյունքում՝ ոչ ապրում է ներկայում, ոչ էլ ապագայում: Նա ապրում է՝ կարծես երբեք չի մեռնելու, իսկ այս աշխարհից հեռանալիս՝ ափսոսում է, որ չի ապրել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )