Ինչու՞ <<Նեմեց Ռուբո>>

Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում՝ Ռուբեն Հայրապետյանին գրված պատասխանի տակ, գրառումներ կան Ռուբեն Հայրապետյանի մականվան հետ կապված։ «Նեմեց, ամեն ինչ ասված է»․ այսպես են բնորոշում։ Ներկայացնում եմ մականվան ծագումը։
Ռուբեն Հայրապետյանը բազմիցս անդրադարձել է իր մականվան՝ «Նեմեց»-ի նախապատմությանը։ Ներկայացնում եմ «Նուվել դ՛ Արմենի» ամսագրին տված հարցազրույցի այդ հատվածը․
«Այդ մականունը հորս քեռուց է մեզ փոխանցվել, տատիս եղբորից՝ իմ մեծ քեռուց, որը 1939-ին՝ հորս ծննդյան տարում զորակոչվել էր, մասնակցել պատերազմին և վիրավորվել էր: Նրա մարմնում երկաթներ էին մնացել: Նա մասնագիտությամբ վարորդ էր, եւ, ինչպես ամեն վարորդ, նաեւ մեքենաներ էր նորոգում: Երբ նա բեռնատար մեքենա էր նորոգում, մտնում էր մեքենայի տակ, երկաթը շարժվում էր ու ցավեցնում, եւ նա սկսում էր գերմանացիներին հայհոյել՝ «նեմեցի էսը», «նեմեցի էնը»: Ու սկսեցին նրան «Նեմեց» կոչել, հետո էլ մեզ փոխանցվեց այդ մականունը»: Մի այլ կայքի տրված հարցազրույցում Ռուբեն Ալեքսանյանն ասում է․ «Մեր գերդաստանի բոլոր ներկայացուցիչներին այդպես են դիմում: «Այդ մականունը բնավ կապված չէ իմ խստության հետ, ինչպես երբեմն մեկնաբանում են: Բայց ես այդ մականունից չեմ խուսափում: Վատ եմ զգում միայն, երբ ցանկանում են կապակցել այն իբրև թե իմ դաժանության հետ»։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում, Ռուբեն Հայրապետյանն կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է․
«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան և փախել»։ Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )