Թուրքական հետախուզությունը մասնակցում է ԼՂ-ում ծավալվող իրադարձություններին. ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին իր հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը

«Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է և աշխատանքի առանձին տարրեր տեսնում»,-ասել է Նարիշկինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )