Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու, որովհետև Ամուլսարի ու Ստմաբուլյանի հետ մեկտեղ օրակարգ է մտնելու գլխավոր հարցը՝ Արցախը, Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը գրում է․
«Երևանում` Ազգային Ժողովի պատերի տակ, արդեն մոտ կես տարի է ակտիվիստները Ստամբուլյան կոնվենցիային ընդդիմացող մարդկանց ստորագրություններ են հավաքում: Առնվազն մի էդքան ժամանակ էլ այլ ակտիվիստներ Ամուլսարի մատույցներում են հերթապահում: Այս երկու հանգամանքները շատ կարևոր են մի շատ որոշակի տեսանկյունից և շատ հատկանշական է, որ ոչ մեկ դրան չի անդրադառնում:
Տեսեք` այդ երկու խմբերի հետ էլ բովանդակային առումով ես ահագին տարաձայնություններ ունեմ, բայց մի բանի հետ չի կարելի վիճել` նրանք շատ հստակ դիրքորոշում ունեն՝ «Ամուլսարը պիտի հանք չդառնա», «Ստամբուլյանն էլ պիտի չվավերացվի»: Սրանք շատ հստակ, միանշանակ ու վերջնական դիրքորոշումներ են և, ըստ էության, երկրում ստեղծված անբովանդակ իրավիճակի միակ բովանդակային մասնիկներն են:
Փաստացի ստացվում է, որ ռեալ դասական քաղաքական օրակարգ կա մենակ այս երկու հարցերի շուրջ, այս երկու խումբ ակտիվիստների շնորհիվ: Նրանք անջրպետ են դրել՝ դու կամ այս կողմում ես կամ մյուս, կամ կողմ ես կամ դեմ: Բոլոր նրանք, ովքեր դիրքորոշում չունեն, ինքնաբերաբար դուրս են մնում այս քաղաքական պրոցեսից: Այսինքն, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ողջ համակարգը` իր գործադիր և օրենսդիր մարմիններով, փաստացի դուրս է քաղաքական օրակարգից: Ո՞վ կարա ասի` ո՞րն է կառավարության կամ ԱԺ դիրքորոշումը Ամուլսարի ու Ստմաբուլյանի վերաբերյալ: Դիրքորոշում չունեն թե´ իշխանականները և թե´ ընդդիմադիրները: Ընդ որում, դիրքորոշում չկա հավասարապես թե´ խորհրդարանական ֆրակցիների մոտ և թե´ արտախորհրդարանականների մոտ: Նույնիսկ ես այս տողերը գրելիս հիշեցի, որ Ամուլսարի հարցով մենք դիրքորոշում հայտնել ենք, իսկ Ստամբուլյանի վերաբերյալ` ոչ:
Հասկանու՞մ եք, ի հեճուկս թղթի վրա դե յուրե գոյություն ունեցող ԱԺ-ի, էս երկու խմբերը փաստացի ստեղծել են դե ֆակտո ԱԺ, իր դե ֆակտո օրակարգով: Ամեն մեկը իր փայ քվեներն է հավաքել` բնապահպանները վիրտուալ, Կամքենք ռեալ:
Ասեմ ավելին, իրական խորհրդարանը, դե յուրե խորհրդարանը, հենց այսպես էլ պետք է ընտրվեր: Ամեն մի ուժ պետք է ներկայացներ իր «կողմերն» ու «դեմերը» Ամուլսարի, Ստմաբուլյանի, Արցախի, տնտեսության և ալյնի վերաբերյալ և պետք է քվեներ հավաքեր: Դա տեղի չի ունեցել ու արդյունքում մենք ունենք 100% լեգիտիմ ԱԺ, որն ընտրվելու պահից 100%-ով ոչ լեգիտիմ էր: Ու սահմանդրական կարգի տապալման բազմաթիվ փաստերը ստեղ արդեն էական էլ չեն: ԱԺ-ն չունի օրակարգ, իսկ օրակարգ չունեցող ԱԺ-ն բուտաֆորիա է: Ստմաբուլյանի ու Ամուլսարի ակտիվսիտներ, որ հավաքվեն իրար գլուխ, ավելի լեգիտիմ խորհրդարան կլինեն, քան համապետական ընտրություններով ձևավորվածը, որովհետև համապետական ընտրություններում ոչ թե քաղաքական ուժ են ընտրել, ոչ էլ Նիկոլին, այլ Մոնթեի նման մարդու: Այսինքն մարդու, ով իրականում գոյություն չունի: Ասեմ իմանաք, Նիկոլը տանել չի կարում թրաշ: Ֆոբիա ունի: Զզվում ա: Դրա համար ա հնարավորինս կարճ պահում: Որ կարենար, ընդհանրապես չէր պահի:
Հարկ է նաև նշել, որ այն շրջանակները, որոնք ֆինանսավորել են Հայաստանի գոյությունը վերջին 30 տարվա ընթացքում, երբեք թույլ չեն տա, որ վերոհիշյալ ակտիվիստները մտնեն ԱԺ: Նրանք երբեք թույլ չեն տա, որ մեր ԱԺ-ն լինի համ դե յուրե, համ դե ֆակտո լեգիտիմ: Մենք այդպիսի խորհրդարան ունեցել ենք: Մտան, գյուլլին: Դե բա ոնց չգյուլլեին, իրանց էլ ճիշտ հասկացեք: Էսքան տարի պահել են, փող են տվել, որ սովից չմեռնես, դու էլ բռնում, հակաճառում ես… ինչոր ազգային օրակարգ ես առաջ բերում: Մեզ տրված սահմանադրությամբ` մեզ ասված է, որ մարդու շահն է գերակայություն, ոչ թե մարդկանց խմբային շահը: Իսկ մեկ մարդու վեջին չի կարա լինի Ամուլսարը, կամ նույնիսկ ընտանիքը: Մեկ առանձին վերցված մարդուն կարա հետաքրքի միայն իր այֆոնի մակնիշը:
Թույլ տվեք կանխատեսել, որ շուտով նորից գյուլլելու ժամանակն է գալու, որովհետև Ամուլսարի ու Ստմաբուլյանի հետ մեկտեղ օրակարգ է մտնելու գլխավոր հարցը՝ Արցախը: Չգիտեմ ոնց և որտեղ, չգիտեմ կլինի դա սեղանիկի տեսքով ԱԺ-ի մոտ, թե ԱԳՆ-ի դռան դեմ հերթապահելով, բայց հաստատ գիտեմ, որ դա ԱԺ-ից դուրս է լինելու, առնվազն որտև ԱԺ-ի պատերից ներս շատ ավելի հեշտ թիրախ ես` ժողովրդի արյունը ծծողների դեմ պայքարողների համար:
Մեր բոլորիս բախտը բերել է, մեր ամեն մի սերունդ իր կյանքի ընթացքում անմահանալու հնարավորություն է ստանում: Այլ երկրներում մարդիկ սերունդներով ապրում են ու գեթ մեկ անգամ գյուլլվելու հնարավորություն չեն ստանում, ծնվում և մահանում են շարքային մահկանացուի կարգավիճակով՝ աննպատակ:
#ռազմական_դաշինք_լինելու_է»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )