Թաթիկները կկտրենք, ասֆալտին կփռենք, պատերին կծեփենք, բնի մեջ կխեղդենք․ հանգիստ վեր ընկեք տեղներդ․ իմքայլականը՝ ընդդիմադիր ուժերին

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն սպառնում է բոլոր այն ուժերին ու խմբերին, որոնք կհամարձակվեն դուրս գալ գործող իշխանության դեմ։
«Եթե կոռուպցիայի դեպքում թաթիկները կկտրենք, ապա այս դեպքում համակցված է լինելու․ ծեփվելու են պատերին և նմանատիպ այլ գործողություններ կլինեն։ Որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ իշխանության դեմ ձեռնարկել, որևէ քայլ, որը չի բխում ՀՀ սահմանադրությունից։ Այն պարտիզանական պատերազմները, որոնք ուզում են նախաձեռնել՝ բների մեջ խեղդվելու են։ Էնպես որ՝ հանգիստ վեր ընկեք տեղներդ»,-իր ելույթի ժամանակ հայտարարեց Տիգրան Կարապետյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )