Ըստ բուքմեյքերների՝ ՀՖՖ նախագահի ամենահավանական թեկնածուն

Արթուր Վանեցյանի հայտնի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա նոր նախագահ և գործկոմի նոր կազմ։
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում հայտարարվեց ՀՖՖ նախագահի թեկնածուների, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները։
Բուքմեյքերական ընկերություններն արդեն իսկ սկսել են խաղադրույքներ ընդունել դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ կապված։
Ըստ Vivarobet-ի`ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ամենահավանական թեկնածուն Արմեն Մելիքբեկյանն է, որն այս պահին զբաղեցնում է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնը։ Նրա՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելը գնահատվել է 1.25 գործակցով։Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանի հաղթանակի համար սահմանվել է 4.0 գործակից։
Բուքմեյքերական ընկերությունը, կարելի է ասել, ընդհանրապես չի հավատում լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի հաղթանակին։ Հովհաննիսյանի համար սահմանվել է 10.0 գործակիցը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )