Էրդողանին հրավիրել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա զորահանդեսին
Թուրքիայում ՌԴ դեսպանատունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փոխանցել է 2020 մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Մեծ Հաղթանակի 70-ամյակի հոբելյանական զորահանդեսին մասնակցելու հրավերը։ Այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով Թուրքիայում ռուսական դիվանագիտական առաքելության մամլո ծառայության տարածած հայտարարությունը։
Ըստ այդմ, այժմ արդեն դեսպանատունը սպասում է, թե ինչ որոշում կկայացնի պաշտոնական Անկարան, հրավերի հաստատման կամ մերժման հետ կապված։ Եթե Էրդողանն ընդունի հրավերը, ապա առաջին անգամը կլինի, որ Թուրքիայի ղեկավարը մասնակցի Հաղթանակի զորահանդեսին