Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի մասամբ այրված դին

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանուցի հատակին հայտնաբերել Մայիս Հ.-ի (ծնված 1938 թ.) մասամբ այրված դին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )