Եթե ուզում եք խոսքեր լսեք դիմեք ներկաներին ու նախկիններին, եթե ուզում եք գործ տեսնել՝ դիմեք Գագիկ Ծառուկյանին.Լ.Բոցինյան

Հայրենասիրությունը բառերով չէ ապացուցվում, այլ գործով։
Հայրենասեր մարդու ամենավառ օրինակն է հենց պարոն Ծառուկյանը քանի որ հենց նա է սեփական նախաձեռնությամբ կանգնում բոլոր նրանց կողքին ովքեր ունեն դրա կարիքը։ Բոլորս գիտենք որ այսօր ամենաշատ օգնության ու ուշադրության կարիքն ունեն Արցախի մեր հայրենակիցները քանի որ վերջին իրադարձությունները կոտրեցին նրանց ողնաշարն ու հույսն ու հավատը։
Նրանցից շատերը ովքեր կորցրել են իրենց ունեցվածքը եւ ամենը թողել թշնամուն ամենաջերմ ուշադրությանն արժանացան պարոն Ծառուկյանի կողմից քանի որ հենց պարոն Ծառուկյանի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում Արցախից տեղանաված ընտանիքներում մեծացող փոքրիկների համար։ Հաճելի էր տեսնել թե ինչպես են ուրախ թռչկոտում երեխաները եւ ինչպես են իրենց երեխանեի ուրախությամբ ուրախանում ծնողները։
Միջոցառման ավարտին բոլորն էին իրենց գոհունակությունը հայտնում միջոցառման կազմակերպիչ Լիաննային պարոն Ծառուկյանի հետ կապված քանի որ Հայաստան վերադառնալուց հետո նա միակն էր ով նման ջերմ վերաբերմունքի է արժանացրել Արցախցիներին։
Աստված օրհնի բոլորիդ
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )