Գևորգ Գորգիսյան. Առաջնահերթությունը տրվում է իրենց տաքուկ գրասենյակում աշխատող, մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճար ստացող պաշտոնյաներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Վերջին օրերին ինձ և գործընկերներիս ահազանգում են, որ դիրքապահ պայմանագրային զինծառայողներն ստացել են ընդամենը 4 000 դրամ պարգևավճար: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարությունն ամենաբարձր մակարդակով ամեն առիթով խոսում է առաջնահերթությունները չշփոթելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջնահերթությունների առաջնահերթությունը տրվում է երկրի անվտանգությանը և բանակին: Նշեմ, որ այս առիթով ՀՀ ՊՆ-ն ևս հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից»:ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների, տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»։Ստացվում է, որ առաջնահերթությունը տրվում է իրենց տաքուկ գրասենյակում աշխատող, մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճար ստացող պաշտոնյաներին, ոչ թե դիրքապահ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, ովքեր իսկապես արժանի են խրախուսանքի և պարգևատրման: Այսպե՞ս ենք գնահատում առաջնահերթությունները, պարոնայք»,- գրել է նա: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/29/1144087/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )