Գողացվել են <<Ֆեյսբուքի>>29 հազար աշխատակցի անձնական տվյալներ
Գողացվել են «Ֆեյսբուքի» 29 հազար աշխատակցի անձնական տվյալներ, որոնք եղել են կոշտ սկավառակների վրա։ Գողացված տվյալների մեջ եղել են նաեւ անձնական բանկային հաշվեհամարների գաղտնաբառեր եւ այլն։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Սկավառակները եղել են չկոդավորված։
Սկավառակները եղել են աշխատակիցներից մեկի մեքենայում եւ գողացվել են այդ մեքենայից։ Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատակիցը սխալ է թույլ տվել, որ սկավառակները դուրս է բերել գրասենյակից։