Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու․ Արմեն Աշոտյան

Խստորեն դատապարտում եմ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:
Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:
Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու: Իմ զորակցությունն եմ հայտնում «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի ողջ խմբագրակազմին:
Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )