Բելգիական խոհանոց

Բելգիական խոհանոց, Բելգիայի ազգային խոհանոց, որ ներառում է իր մեջ հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի միջնադարյան հրուշակային ավանդույթները։ Այդ ժամանակ՝ որպես տնային ուտեստներ, ռեստորանային խոհանոցում իր մեծ ազդեցությունն ուներ ֆրանսիական խոհանոցը:
Բելգիացիներն իրենց նախընտրությունն են տալիս սեզոնային և տեղական մթերքին, որի պատճառով այսպիսի ոչ մեծ թագավորության տեղական խոհանոցներում նկատվում են որոշ տարբերություններ։ Մերձափնյա շրջաններում գերիշխում են ձկով և այլ ծովամթերքով ուտեստները, իսկ Արդեններում ավելի հաճախ օգտագործվում է որսամիս։ Իրար մեջ հակամարտող Ֆլանդրիայի և Վալոնիայի տեղական խոհանոցներն ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները։
Բելգիական խոհանոցը հայտնի է առաջին հերթին շոկոլադով, վաֆլիով, ֆրիով և գարեջրով:

Ֆրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայի ազգային ուտեստ՝ միդիաներ ֆրիով, Moules & Frites
Բելգիան համարվում է կարտոֆիլի ֆրիի հայրենիքը։ Լեգենդի համաձայն՝ Լիեժ շրջանում բնակչության խեղճ խավը ուտում էր ձուկ, որ հանվում էր վալոնիական գետերից և լճերից։ 17-րդ դարի վերջին շատ սառը ձմեռվա պատճառով՝ ջրամբարներն սառեցին։ Այդ ժամանակ ղեկավարը մտածեց ձկան տեղը տապակել կարտոֆիլ՝ կտրված նույնատիպ կտորներով[20][21]: Մյուս բելգիացիներին ուտեստը նույնպես դուր եկավ։
Գոյություն ունի ֆրիի պատրաստման ավանդական բելգիական տարբերակ. թարմ կարտոֆիլը կտրատվում է բավականին հաստ շերտերով և կրկնակի եփվում է։ Սկզբում այն եփվում է ցածր ջերմաստիճանի տակ և երկու ժամ հանգստանում, իսկ հետո վերջնականապես եփվում է բարձր ջերմաստիճանի տակ[22]:
Կարտոֆիլը մատուցվում է որպես առանձին ուտեստ, մսի և ձկան հետ միասին։ Նրան կարող ենք նաև անվանել տիպիկ բելգիական ֆասթֆուդ: Այն ոչ միայն մատուցվում է տարբեր սոուսներով, այլ օգտագործվում է նաև միտրայետի օշարակի համար։ Միտրայետը իրենից ներկայացնում է բագետ՝ տապակած մսով, ֆրիով և սոուսով։ Բելգիայում գոյություն ունի կրպակ Friture (հոլանդերեն.՝ Frituur, Fritkot՝ բրյուսելյան բարբառով), որ մասնագիտացած է ֆրիի և այլ տապակած ուտեստների վաճառքում

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )