Շոկոլադ Բելգիական

Շոկոլադե ասորտի
1857 թվականին Ժան Նոյհաուսը իր արյունակցի հետ միասին Բրյուսելի Թագավորական պատկերասրահում բացեց «դեղագործական հրուշակեղենի խանութը»: Այդ ժամանակ շոկոլադը վաճառվում էր հիմնականում դեղատներում՝ որպես որոշակի հիվանդությունների դեմ օգտագործվող դեղամիջոց։ Նրա որդի Ֆրեդերիկը սովորել էր Բրյուսելում հրուշակային գործ։ Հորեղբոր մահից հետո՝ նա նրա տեղը զբաղեցրեց հրուշակային արտադրությունում, և այդ ժամանակից ի վեր արտադրությունը կենտրոնացավ ավելի շատ քաղցրավենիքի քան «դեղամիջոց» շոկոլադի վրա։ 1895 թվականին արտադրությունը անվանափոխվեց և դարձավ «Հրուշակային և շոկոլադային Neuhaus-Perrin» ֆաբրիկա։ Ֆրեդերիկի մահից հետո՝ 1912 թվականին, այդ գործը շարունակեց իր որդի Ժան Նոյհաուս կրտսերը:
Նոր ղեկավարը սիրում էր նորարություններ։ 1912 թվականին, իր իսկ կողմից ստեղծված տեխնիկայի շնորհիվ, նրան հաջողվեց շոկոլադե կոնֆետը լցոնել օշարակով, և այսպես ստեղծվեցին շոկոլադե պրալինե կոնֆետները]: Ավելի ուշ իր կինը ստեղծեց հատուկ փաթեթավորում այս կոնֆետների համար՝ ballotin-ը:
Մեր ժամանակներում տարբերվում է պրալինեի շատ տեսակներ՝ լիկյորով, կրոկանտով, մարցիպանով, տրյուֆելով։ Neuhaus ֆիրման ծաղկում է, և հիմա իր արտադրանքը նաև ներկայացնում է Բելգիայի սահմաններից դուրս։ Բելգիայում հայտնի են նաև Leonidas, Godiva, Galler, Wittamer, Mary, Corne, Marcolini ֆաբրիկաները։
Բելգիական վաֆլի[խմբագրել :

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )