<<Ռազմագետ» երեսփոխան Նազելի Բաղդասարյանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի>> բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հայտարարություններին:
Նոր տեղեկացա, որ Հայաստանի ազգային ժողովի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ․), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։
Կարծում եմ, սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։
Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ…»,- գրել է Օհանյանը:
Նշենք, որ Նազելի Բաղդասարյանը ավելի վաղ, անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նշել է. «Բանակի համար ինչ է արել Սեյրան Օհանյանը, բացի սեփական հարստացումից»: