Բաթումիում ընդդիմության բողոքի ակցիայի պատճառով ոստիկանական, այդ թվում հատուկ նշանակության ուժերի կուտակումներ կան. Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար

Վրաստանի Աջարիա ինքնավար հանրապետության ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Անանիաշվիլին հայտնել է, որ Բաթումիում ընթացող ընդդիմության ակցիան խաղաղ է, իսկ ոստիկանության ուժերի, այդ թվում հատուկ նշանակության ուժերի կուտակումը կարգուկանոնի պահպանման սովորական միջոցներ են: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ իրավապահների գործողությունները պայմանավորված կլինեն իրադարձությունների հետագա զարգացումից:

Մեկնաբանելով փաստը, որ ցուցարարները չեն ենթարկվում COVID-19-ի դեմ պայքարի սահմանափակող միջոցառումներին, Անանիաշվիլին հայտնել է, որ ՆԳՆ-ը կգործի օրենքին համապատասխան:

«Սպասում ենք իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )