Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի տան դիմացի լճում կնոջ դի է հայտնաբերվել

Լոնդոնում գտնվող Քենսինգտոնյան պալատի դիմացի լճում մարդկային դի է հայտնաբերվել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ պալատում բնակվում են արքայազն Ուիլյամը, նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, նրանց երեք երեխաները, ինչպես նաև արքայադուստր Եվգենիան և նրա ամուսինը:

Սկզբում հայտարարվել էր, որ դիակի ինքնությունն արդեն պարզվել է. մահացածը նկարչուհի Էնդելիոն Լիսետ Գրինն է: 51-ամյա կինն անհետ կորած էր համարվում մեկ շաբաթ, ոստիկանությունը փորձում էր գտնել նրան:

Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տեղեկություն կեղծ է, քանի որ նկարչուհին ողջ էր հայտնաբերվել:

Այժմ իրավապահները փորձում են պարզել խեղդվածի ինքնությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )