Արփինե Հովհաննիսյանը նշանվել է
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ընտրյալի՝ Արշակ Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ նշանվել է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հրապարակին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, Հովհաննիսյանի ընկերը «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբույժ է և պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրեն։ Արշակն ու Արփինեն առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում , կուրսում մոտ 200 ուսանող է եղել, Արփինեն ու Արշակը տարբեր հոսքերում են եղել, առաջին տարում միմյանց չեն ճանաչել։ Իրավաբանականում 1 տարի սովորելուց հետո այդ ֆակուլտետ անվճար ընդունված և տարին գերազանց ավարտած Արշակը թողնում է ֆակուլտետը և ընդունվում է բժշկական համալսարան։ Այժմ նա Աստղիկ ԲԿ-ում տարին քթի մոտ 500 վիրահատություն է անում և համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար մասնագետ։