Ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելու դեպքում նախատեսված տուգանքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է` ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89-րդ հոդվածի   համաձայն՝ գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ձկան, գազանների և ջրային այլ որսով զբաղվելը առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի (50.000-100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100․000-200․000 ՀՀ դրամ) չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )