Այս օրինագիծը կազմվել է 3-րդ դրդապատճառով

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեդիաոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է կազմակերպել «Հեռուստատեսության և ռադիոյի մասի» օրենքի նոր նախագծի վերաբերյալ: Բանախոսներն են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, «Արմնյուզ FM» ռադիոկայանի տնօրեն Լիկա Թումանյանը, մասնակցում են ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Թումանյանը, անդրադառնալով օրենքի նախագծին՝ նախ ասաց, որ նախագիծ կազմելու 3 դրդապատճառ կա. առաջինը՝ երբ ոլորտի մասնագետները զգում են, որ գործող օրենքով իրենց համար աշխատելը ավելի դժվար է, և օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոլորտի բարելավում տեղի կունենա, երկրորդը՝ երբ իշխանությունները փորձում են քաղաքական իրողություններ ստեղծել, կազմում են օրենքի նախագծեր, սակայն դա քննարկում են ԶԼՄ ներկայացուցիչների հետ, երրորդը՝ երբ օրենքի նախագիծ է գրվում ինքնանպատակ, երբ որոշ աղբյուրներից դրամական միջոցներ են տրամադրվում և մի քանի ՀԿ ինքնանպատակ փորձում է օրենքի նախագիծ ներկայացնել, որ պարզապես ասի, թե ոլորտը բարելավվել է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )