Այլևս ոչ մի արդուկ. բրիտանացիները հագուստը չորացնող հեղափոխական սարք են ստեղծել

Աշնանային խոնավ եղանակը սարերի հետևում չէ, ուստի՝ շուտով տնային տնտեսուհիները կրկին բախվելու են թաց հագուստը փռելու ու այն չորացնելու խնդրին։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանացի մասնագետները հատուկ նման իրավիճակի համար ստեղծել են հեղափոխական չորացուցիչ, որը ո՛չ միայն տան պայմաններում կատարյալ չորացնում է հագուստը, այլև «արդուկում» այն։

DriBuddi կոչվող նորարարական սարքն աշխատում է այնպիսի «խելացի» տեխնոլոգիայով, որը հագուստը չորացնելու ժամանակ վերացնում է նաև դրա ճմռթվածությունը։ Արդյունքում՝ տնային տնտեսուհիները հավաքում են միանգամից «արդուկված» լվացք։

Աղբյուրը մանրամասնում է, որ չորացուցիչն իր մեջ միանգամից տեղավորում է 18 կտոր հագուստ, որոնք անթերի չորացվում ու «արդուկվում» են 2 ժամում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )